Քաղաքականություն

Զիջման մասին խոսք լինել չի կարող, ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ տարածքից. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Զիջման մասին խոսք լինել չի կարող, ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ տարածքից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է հետևողական, հաստատակամ ու ոչ նյարդային քայլերով հասնի երկրի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա իրավիճակը հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետև, եթե մենք մեր սահմանը զիջենք, դա նրանց ավելի է ոգևորելու: Մենք հստակ ասում ենք, որ միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան: Եվ այստեղ է, որ մեր հաստատակամությունը պետք է հստակ երևա, բայց մյուս կողմից մենք չպետք է թույլ տանք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա: Մենք այսօր առաջինը դիվանագիտական եղանակներով պետք է այս օրակարգը առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ դնենք»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, այլ երկրներ հստակ ընդունում են, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ տարածք և պետք է դուրս գա, ԵՄ խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրել է, Ռուսաստանն էլ հստակ ընդունում է, որ դա ՀՀ տարածքն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում