Քաղաքականություն

Արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 23 կուսակցություն և 4 դաշինք

1 րոպեի ընթերցում

Արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 23 կուսակցություն և 4 դաշինք

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 23 կուսակցություն և 4 դաշինք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցման վերջնաժամկետը մայիսի 26-ն էր:

Ընտրություններին մասնակցող 4 դաշինքներն են՝ «Պատիվ ունեմ», «Հայաստան», «Ազատ հայրենիք» և Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք» դաշինքները:

Խորհրդարանական տեղերի համար պայքարի մեջ մտած կուսակցությունների շարքում են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Ինքնիշխան Հայաստան», «Արդար Հայաստան», «Ազատություն», «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Զարթոնք», «5165 ազգային պահպանողական շարժում» և այլ կուսակցություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում