Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հավաքականի կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը. ՀՖՖ հայտարարությունը

Հավաքականի կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը. ՀՖՖ 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կողմից կազմի հրապարակումից հետո սկսված քաղաքական շահարկումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Մայիսի 24-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվեց Հայաստանի ազգային հավաքականի՝ առաջիկա հանդիպումների համար նախապատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակը: Դրանից հետո հանրության որոշ շրջանակներում սկսվեցին կազմի ընտրության վերաբերյալ տարատեսակ շահարկումներ, որոնք ակնհայտորեն պարունակում են քաղաքական ենթատեքստ և կրում են պատվիրված բնույթ:

Նշենք, որ տևական ժամանակ է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որդեգրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոշումներին, մասնավորապես, կազմի ընտրությանը չմիջամտելու քաղաքականություն: Հավաքականի կազմը որոշում է բացառապես գլխավոր մարզիչը՝ ելնելով առաջիկա հանդիպումների համար իր ընտրած մարտավարությունից կամ նպատակներից

Խոակին Կապառոսի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ ազգային հավաքականի հերթական խաղից առաջ, կրկին փորձ է արվում բացասաբար ազդել ազգային հավաքականում տիրող հիանալի մթնոլորտի վրա: Ուստի, ևս մեկ անգամ ստիպված ենք կոչ անել զերծ մնալ քաղաքական շահարկումներից»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am