1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի լիազորությունների կատարման բյուջեն կրճատել շուրջ 3.9 մլրդ դրամով

Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի լիազորությունների կատարման բյուջեն 
կրճատել շուրջ 3.9 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին որոշեց համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում՝ ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) և պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել՝ համապատասխանաբար 3 մլրդ 941 մլն 188 հազար և 3 մլրդ 994 մլն 155 հազար դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ավագանու նիստին զեկուցեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

«Հիմք ընդունելով 2021 թվականի մարտի 18-ի և 25-ի, ապրիլի 8-ի Հայաստանի Հանրապետության կառավարության մի քանի որոշում, նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) և պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել՝ համապատասխանաբար 3 մլրդ 941 մլն 188 հազար և 3 մլրդ 994 մլն 155 հազար դրամով: Այդ ամենն արդեն ըստ պետական հատվածի կրճատման նպատակայնության կարտացոլվի Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում: Նախագծով առաջարկվում է նաև 520 մլն դրամով ավելացնել ավելացնել «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրի՝ տրանսպորտային սարքավորումների բյուջեն, որով, մասնավորապես, նախատեսվում է ձեռք բերել թվով 8 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա»,- նշեց Ներսիսյանը և հավելեց, որ այդ ձեռքբերման շնորհիվ Երևանի բյուջեում տարեկան կտրվածքով կիրականացվի մոտավորապես 50-80 մլն դրամ խնայողություն:

Առաջարկվում է նաև Երևան համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդից վերաբաշխել 926 մլն 129 հազար 600 հարյուր դրամ պարգևատրումների ֆոնդ, որի արդյունքում հասանելի կլինի աշխատակազմին եռամսյակային սկզբունքով պարգևատրման հնարավորությունը:

«Վերը նշված պետական հատվածի կողմից սուբվենցիաների կրճատումները մասնակիորեն կծածկվեն Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի սեփական միջոցներով: Մասնավորապես, շուրջ 2 մլրդ 500 մլն դրամով կրճատված ասֆալտապատման աշխատանքները կծածկվեն ամբողջությամբ, իսկ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման նպատակով՝ շուրջ 1,5 մլրդ դրամով կրճատված սուբվենցիան շուրջ՝ 1 մլրդ 243 մլն 794. Հազար 400 դրամով»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը:

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նաագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 31 «կողմ», 4 «դեմ» և 1  «ձեռնպահ» ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]