Սպորտ

Սամվել Գևորգյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Սամվել Գևորգյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Սամվել Գևորգյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց վրացի մարզիկի հետ և առավելության հասավ 11:4 հաշվով

Ավելի հայտնի էր դարձել, որ 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Պողսյանը ուժերը չափեց Շվեդիայից Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով:

72կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը կպայքարի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար: Նա պայքարը սկսեց1/8եզրափակչից,որտեղ6:1հաշվով առավելության հասավ վրացի Օտար Աբուլաձեի նկատմամբ,հաջորդից հաղթեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին7:0հաշվով և կիսաեզրափակիչում ուժերը չափեց ռուս Սերգեյ Կուտուզովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 4:1 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում