Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ ունենք Արծվաշենի հարց. Նիկոլ Փաշինյան

Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ ունենք Արծվաշենի հարց. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկությանը, թե Տավուշի ու Արարատի մարզերից տարածքներ են զիջվելու Ադրբեջանին։

«Անընդհատ խոսվում է, որ՝ ինչ-որ տարածքներ են հանձնում։ Սիրելի հայրենակիցներ՝ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի  տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի չունեն վարելահող, այդ գյուղերի բնակիչներն ապրում են և հող չունեն, որ մշակեն։ Այո, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ես ավելին ասեմ, դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ Եվ նախորդ անգամ պաշտպանության նախարարն էլ ասաց՝ հակառակ իրավիճակն էլ ունենք։ Եվ մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք ինչ ենք անում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան ամենատարբեր տարբերակներ. «օրինակ, եղած իրավիճակը արձանագրում ենք որպես պետական սահման, չգիտեմ։ Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց։ Ինչո՞ւ ենք անընդհատ օտար պրոպագանդայի թեզերով խոսում մեր ներքին կյանքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am