Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Չեմ կարող ենթադրել, թե ինչ տեղի կունենա. Մըրֆին՝ ընտրության վրա սահմանային լարվածության ազդեցության մասին

Չեմ կարող ենթադրել, թե ինչ տեղի կունենա. Մըրֆին՝ ընտրության վրա սահմանային 
լարվածության ազդեցության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին անդրադարձավ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վրա սահմանային լարվածության հնարավոր ազդեցության հարցին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում ասուլիսում մասնավորապես անդրադառնալով հարցին, թե սահմանային լարված իրավիճակում ընտրությունների անցկացումն ինչպե՞ս կընթանա, ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջանալ՝ Մըրֆին պատասխանեց, որ իրենք երկրորդ օրն է, ինչ Հայաստանում են:

«Մեր՝ Հայաստան ժամանման պահից սկսած մինչև ընտրության օրը և ընտրությունից հետո էլ դիտարկելու ենք տեղի ունեցող գործընթացները: Մասնավորապես մենք դիտարկելու ենք, թե օրենսդրության պահանջներն ինչպես են կիրարկվում Հայաստանում: Դիտարկելու ենք, թե Հայաստանը, լինելով ԵԱՀԿ անդամ պետություն, ինչքանով է իրականացնում իր ստանձնած պարտավորությունները և հանձնառություններն ընտրական գործընթացում: Մենք դիտարկելու ենք այս գործընթացը: Ես չեմ կարող հիմա ենթադրություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ: Թիմն այստեղ է, և մենք աշխատում ենք»,-ասաց առաքելության ղեկավարը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am