ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման զորավարժարաններից մեկում մայիսի 18-ին անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել է անձնակազմի պատրաստության մակարդակը, զինծառայողները կատարելագործել են մարտական մեքենաների վարման մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման հմտությունները։