Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բորելը եւ Բլինկենը քննարկել են Մերձավոր Արեւելքում ապաԷսկալացիայի՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքերը

Բորելը եւ Բլինկենը քննարկել են Մերձավոր Արեւելքում ապաԷսկալացիայի՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության ապաԷսկալացիայի համատեղ ջանքերը: Մայիսի 18-ին այդ մասին հայտնել Է Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետքարտուղար Բլինկենի հետ փոխանակեցինք տեղակատվություն այն մասին, թե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ինչպես կարող են համատեղ նպաստել բռնության դադարեցմանն Իսրայելում եւ Պաղեստինում եւ լարվածության թուլացմանը»,- գրել Է նա Twitter-ում: Բորելի խոսքով՝ անհրաժեշտ են «երկրաժամկետ նախաձեռնություններ», որոնք նպատակամղված լինեն հակամարտության խաղաղ լուծման հասնելուն:

«Նայելով ավելի հեռու՝ մենք նաեւ կարիք ունենք երկարաժամկետ նախաձեռնությունների, նպատակամիտված այն բանին, որպեսզի հաղթահարենք հակամարտության դինամիկան եւ վերականգնենք խաղաղ ապագայի հեռանկարը բոլորի համար», ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]