Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Զվարթնոց» տաճարի տարածքում կայանալիք Տոլմայի փառատոնին ներկայացված է լինելու 20-25 տաղավար

«Զվարթնոց» տաճարի տարածքում կայանալիք Տոլմայի փառատոնին ներկայացված է 
լինելու 20-25 տաղավար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մայիսի 22-ին կանկացվի Տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը պատմեց, որ 2011 թվականի Տոլմայի առաջին փառատոնը շատ հապճեպ էր ստացվել, հաջորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որի ժամանակ նա խոսում էր, իբր, հայերի կողմից իրականացված կեղծիքների մասին։

«2011 թվականի Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի բացման օրը Ալիևը անդրադարձավ  հայերի կողմից, իբր, մշակութային, պատմական կեղծիքներին, նաև անդրադարձավ խոհանոցին, մասնավորապես՝ տոլմային։ Այդ օրվանից մենք սկսեցինք իրականացնել Տոլմայի համահայկական փառատոնը։ Շատ խորհրդանշական էր, որ առաջին փառատոնն անցկացվեց Սարդարապատի հուշահամալիրի տարածքում։ Շեշտը դնելով Սարդարապատի վրա՝ պարզ է, որ ցանկանում էինք համադրել մշակութային ժառանգության նշանակությունը և ինքնապաշտպանության զգացուղությունը։ Այսինքն՝ հասկանալի դարձնել մեր հասարակությանը, որ մշակութային հարձակումները, մշակութային էքսպանսիան նույնպես վտանգավոր են, և հարկավոր է պաշտպանվել նաև մշակությաին դաշտում»,- ասաց Մամուլյանը։

Փառատոնին ներկայացված են լինելու 20-25 տաղավար, որտեղ ընդգրկված են տարբեր ռեստորաններ, ուսումնական կենտրոններ, անհատներ, խմբեր։

«Նրանք պատրաստելու են տարատեսակ տոլմաներ։  Մրցույթ է կազմակերպվելու երեք անվանակարգում՝ լավագույն համ, տեսք և մտահղացում։ Կա նաև գլխավոր մրցանակ, որը տրվելու է ամենաբարձր միավորներ ստացած թիմին»,- հավելեց Մամուլյանը։

Տոլմայի փառատոնի նպատակն է տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տարատեսակներ, հանրությանը ներկայացնել տոլմայի պատրաստման եղանակները, նրա պատմությունը, դրանով իսկ այս վտանգված հայկական կերակրատեսակը զերծ պահել թուրքականացումից, ինչպես նաև նպաստել մարզերի համաչափ զարգացմանը, տուրիզմի զարգացմանը և գրավչությանը Հայաստանում։ Փառատոնի ողջ ընթացքը ուղեկցվելու է բազմատեսակ տոլմաների ցուցադրություն վաճառքով, իսկ այդ ամենը կհամեմվի հայտնի երգի և պարի խմբերի ելույթներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am