Հասարակական

Վաղարշակ Հարությունյանը ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

Վաղարշակ Հարությունյանը ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում