Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրանի Գերագույն դատարանի նախագահն առաջադրել է թեկնածությունը նախագահական ընտրություններում

Իրանի Գերագույն դատարանի նախագահն առաջադրել է թեկնածությունը 
նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին գրանցել է թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Resalat պարբերականը:

Քաղաքացիներին իր դիմումի մեջ նա խոստացել է ձևավորել «ժողովրդական կառավարություն՝ հանուն ուժեղ Իրանի», ինչպես նաև պայքարել կոռուպցիայի, աղքատության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքները, աշխատել պատժամիջոցների վերացման ուղղությամբ:

Ըստ գործող օրենքի՝ բոլոր թեկնածությունները 5-10 օրվա ընթացքում պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Խորհրդի թույլատրած թեկնածուների անունները կհրապարակվեն մայիսի 26-27-ը:

Իրանի նախագահական ընտրությունները ծրագրված են հունիսի 18-ին: Գործող նախագահ Հասան Ռոուհանին չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ պաշտոնավարում է արդեն երկրորդ ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am