1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեր խնդիրը միասնական ճակատով հանդես գալն է. Հայրապետյանը հորդորեց փոխադարձ մեղադրանքներով հանդես չգալ

Մեր խնդիրը միասնական ճակատով հանդես գալն է. Հայրապետյանը հորդորեց 
փոխադարձ մեղադրանքներով հանդես չգալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ընդդիմադիր գործընկերներին հորդորեց ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում է սահմանային իրավիճակը, փոխադարձ մեղադրանքներով հանդես չգալ, այլ ճիշտ գնահատել իրավիճակն ու միասնական ճակատով հանդես գալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրապետյանն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում, որը հրավիրվել է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ:

Նա նախ շնորհակալություն հայտնեց նիստը նախաձեռնելու համար ու նշեց. «Կարծում եմ, որ մեր խնդիրը հիմա ոչ թե փոխադարձ մեղադրանքներով այսօր այստեղ հանդես գալն է, այլ իրավիճակը ճիշտ գնահատելը և միասնական ճակատով հանդես գալը: Եթե մեր խնդիրը, այս նիստի նպատակն այն է, որ գանք, մտածենք, թե ով ինչը վատ արեց, ապա այո, կարող են բազմաթիվ թերացումներ լինել, դրա մասին էլ ժամանակ կլինի խոսելու»:

 Հայրապետյանը հիշեցրեց՝ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն էլ նշել է, որ դեռևս պետք է պարզվեն հանգամանքները: Նա շեշտեց, որ իրենց խնդիրը ԱԺ նիստում մեղավորներ փնտրելը չէ, այլ հասկանալը, թե ինչ ճանապարհով են առաջ գնում: «Ներքին թշնամիներ փնտրելու ժամանակ չէ»,-ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանը նաև նշեց՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ Ալիևի հռետորաբանությունը, տասնամյակներ շարունակ է այդ հռետորաբանությունը եղել: «Ու եթե ուզում եք ասել, որ Ալիևն առաջին անգամ էր Զանգեզուրի մասին խոսում, ապա ոչ, Ալիևը Զանգեզուրի մասին դեռևս 2000-ականների սկզբին էր խոսել»,-ասաց պատգամավորը՝ պատասխանելով ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի ելույթին:

Զոհրաբյանն իր ելույթում, մասնավորապես, հիշեցրել էր Ալիևի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, թե Զանգեզուրով 40 կիլոմետրանոց «միջանցքի» խնդիրն անպայմանորեն լուծվելու է, և դա ընդամենը ժամանակի հարց է: Զոհրաբյանը նաև հարց էր բարձրացրել, թե ինչու՞ որպես դիվերսանտներ գերեվարված չեն ՀՀ սահմանն անցած ադրբեջանցի 250 զինվորականները: «Ես խնդրում եմ ձեզ պատասխանել հարցին, թե ո՞րն է գինը, որ հիմա չեք գերեվարում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին , և ի՞նչ են անում նրանք հիմա ՀՀ պետական սահմանից անդին՝ Սյունիքում, Գեղարքունիքում»,-նշել էր Զոհրաբյանը:

Նա հիշեցրել էր նաև, որ ԱԱԾ-ն հայտարարությամբ հորդորել էր խուճապ չտարածել: «Սակայն անվտանգության խորհրդի նիստից իմացանք, որ վիճակն օրհասական է»,-նշել էր Զոհրաբյանը:

Պատգամավորը նաև  իր դժգոհությունն էր հայտնել, որ ԱԺ արտահերթ նիստին չեն ներկայացել  Պաշտպանության նախարարը, ԱԱԾ տնօրենը, բոլոր պատասխանատուները, որոնք կարող են բացատրություն ներկայացնել Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]