Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպմանը մրցավարներ է հրավիրել Եվրոպայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: «Ալաշկերտի» և «Արարատի» միջև խաղը կսպասարկի Ֆրանսիայից ժամանած մրցավարական անձնակազը՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Օրելյան Դրուեն և Բրիս Ֆրանսուա Լե Տելյեն։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը։

Հիշեցնենք, որ մինչ այժմ գավաթային եզրափակիչ հանդիպումները արտերկրից ժամանած մրցավարները սպասարկել են 4 անգամ․ 2011 թվականին «Շիրակի» և «Միկայի» միջև կայացած խաղը սպասարկեց Իսպանիայից ժամանած Դավիդ Ֆերնանդես Բորբալանը, 2012 թվականին «Շիրակի» և «Իմպուլսի» մրցավեճը դատում էր Անդրեա դե Մարկոն՝ Իտալիայից, 2015 թվականին «Փյունիկն» ու «Միկան» խաղացին իտալացի մեկ այլ մրցավար Ջանլուկա Ռոկիի, իսկ 2019-ին «Ալաշկերտն» ու «Լոռին»՝ իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալյենկոյի մրցավարությամբ։

VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 15-ին, ժամը 19։00-ին՝ Վ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am