Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանը դեռ ենթակվում է Ադրբեջանի ագրեսիային․SGP նախագահը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանը դեռ ենթակվում է Ադրբեջանի ագրեսիային․SGP նախագահը Սյունիքում 
ստեղծված իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդների Բարեփոխված կուսակցության (SGP) նախագահ, խորհրդարանի պատգամավոր Կեես ֆան դեր Ստայը արձագանքել է Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին Ադբեջանի կողմից կազմակերպված գործողություններին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, SGP-ի նախագահը «Թվիթերի» իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը կանգնեցնել այդ բռնությունը։

«Հայաստանը դեռ ենթակվում է Ադրբեջանի ագրեսիային։ Չափազանց մտահոգիչ է։ Միջազգային հանրությունը պետք է առավել ջանքեր գործադրի այս բռնությունը կանգնեցնելու համար»,- գրել է Կեես ֆան դեր Ստայը։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]