Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ժողովրդավարական երկրները պետք է ՀՀ կողքին լինեն. կանադացի սենատորի արձագանքն Ադրբեջանի գործողություններին

Ժողովրդավարական երկրները պետք է ՀՀ կողքին լինեն. կանադացի սենատորի 
արձագանքն Ադրբեջանի գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը վտանգավոր ու ագրեսիվ է որակել Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սենատորը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է, որ ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն:

«Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և ապօրինի ագրեսիվ գործողություն է, որն ընդգծում է չդադարող սպառնալիքը, որին շարունակում է առերեսվել Հայաստանի ժողովուրդը»,-նշել է սենատորը:  

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:

Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել:

Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]