Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1950 թ. տեղի ունեցավ առաջին «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարը։

- 1961 թ. ծնվել է Դենիս Ռոդմանը՝ ամերիկացի բասկետբոլիստ, բասկետբոլի փառքի սրահի անդամ։

- 1964 թ. ծնվել է Ռոնի Քոլմենը՝ ամերիկացի պրոֆեսիոնալ բոդիբիլդեր, ռեկորդային՝ թվով 8 անգամ արժանացել է «Միստր Օլիմպիա» կոչմանը։

- 1981 թ. թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Աջան Թուրքիայում Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի վրա մահափորձ կատարեց։

- 2005 թ. Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի ունեցած ցույցերի հետեւանքով մահացան հարյուրավոր մարդիկ։

- 1830 թ. Էկվադորը դուրս եկավ Մեծ Կոլումբիայի կազմից եւ հռչակեց իրեն հանրապետություն։

- 1836 թ. սկսվեցին Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։

- 1840 թ. ծնվել է Ալֆոնս Դոդեն՝ ֆրանսիացի գրող, թատերագիր (մահ. 1897 թ.)։

- 1930 թ. սպանվեց վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թ. Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։

Հետաքրքիր փաստեր

- Գիտնականներն ապացուցել են, որ ժպտացողներն ավելի երկար են ապրում:

- Անցյալ դարի 80-ականներին ամերիկյան մի քանի հիվանդանոցում «Ծիծաղի սենյակներ» ստեղծվեցին: Այդ սենյակներում հավաքեցին հումորիստական գրքեր, ձայնա- եւ տեսաժապավեններ: Արդյունքում հիվանդներն սկսեցին ավելի արագ դուրս գրվել, զգալիորեն բարելավվեց առողջական վիճակը, հիվանդների ընդունած ցավազրկողների թիվը նվազեց:

- Ծիծաղն օգնում է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

- Մեկ ժամ անդադար ծիծաղի դեպքում մարդը կարող է նիհարել կես կիլոգրամով։

- Վանդերբիլտի համալսարանի գիտնականների խոսքերով՝ օրական 15 րոպե ծիծաղելու դեպքում հնարավոր է տարեկան մինչեւ 2 կիլոգրամ ճարպ այրել:

- Հետազոտությունները ցույց են տվել, որ ժպտերես եւ ծիծաղող մարդկանց արտաքինը մեզ ավելի գրավիչ է թվում։

- Ըստ հետազոտությունների՝ սրտի հիվանդություններով մարդիկ 40 տոկոսով հազվադեպ են ծիծաղում, քան առողջ սրտով մարդիկ:

- Կենսաբան Ջեֆրի Միլլերը 2000-ին ապացուցել է, որ հումորի զգացողությունն ուղիղ կապ ունի մարդու ինտելեկտի հետ։ Նրա փորձի շրջանակներում մի քանի մարդ Ռավենի ինտելեկտուալ թեստն է անցել, այնուհետեւ նրանց հանձնարարվել է ծիծաղելի պատկերներ նկարել ու հումորային պատասխաններ տալ որոշ հարցերի: Պարզվել է, որ ամենախելացիները նաեւ լավ հումոր ունեն:

- Ծիծաղն օգնում է ասթմայի ու բրոնխիտի բուժմանը: Ծիծաղելիս օդը թոքերից դուրս է գալիս 100 կմ/ժ արագությամբ՝ ազատելով բրոնխները դրանցում կուտակված լորձից։

- Ծիծաղն իսկապես վարակիչ է։ Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչու է հումորային հեռուստահաղորդումներում օգտագործվում «հանդիսատեսի ծիծաղը». որովհետեւ եթե անգամ հումորը ձեզ դուր չգա, դուք ուղղակի կվարակվեք ծիծաղով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]