Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարզական լրագրության ամբիոնը նոր կրթական ձևաչափով է մոտենում ուստարվան  

Մարզական լրագրության ամբիոնը նոր կրթական ձևաչափով է մոտենում ուստարվան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության ամբիոնը նոր կրթական ծրագրերով, պրակտիկ աշխատանքի և նոր մասնագիտական համալրումներով է մոտենում կրթական հաջորդ ուսումնական տարվան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ամիբոնի վարիչ Արևիկ Բաղդասարյանը: Նա շեշտեց, որ ուսանողների հետ աշխատանքն այժմ այլ մակարդակի վրա է, քանի որ ամբիոնը փոփոխության է ենթարկել գործնական և տեսական աշխատանքը ապագա մարզական լրագրողների հետ:

«Ամբիոնն իսկապես նոր շունչ է ստացել և շարունակում է ստանալ, քանի որ մեր թիմի կազմը համալրել են և համալրելու են ասպարեզում գործող լավագույն մասնագետները, որոնք մեծագույն սիրով համաձայնել են իրենց փորձը փոխանցել կրտսեր սերնդին: Այս ամենի հետ ուսանողներին կտրվի նաև պրակտիկ աշխատանքով իրենց «զինանոցը» համալրելու հնարավորություն,- ասաց Բաղդասարյանը:

Ուսանողների տեղեկացվածության ապահովման, ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով ամբիոնը ստեղծել է առցանց հարթակ: Կազմակերպվել է լրագրող-ուսանողների տեղեկատվական թիմ` համալրված տարբեր կուրսերի ուսանողներով, որոնք մեծ ներգրավվածություն ունեն ուսումնական, սոցիալական, բարեգործական, բնապահպանական, մարզական, մշակութային միջոցառումների կազմակերպման, լուսաբանման հետ:

«Բացի հիմնական կրթական ծրագրերից կունենանք նաև մարզական մեկնաբանների առանձին դասընթացներ, որոնց կարող են մասնակցել նաև մեր ուսանողներ չհանդիսացողները: Հաջորդ ուսումնական տարում մեր դռները կբացվեն այն երիտսարդների համար, որոնք սիրում են սպորտը, սիրում են գիրը»,- եզրափակեց նա:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության ամբիոնը բացվել է 2000 թվականին: Ամբիոնի առաջին վարիչը եղել է Ռոլանդ Շառոյանը:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]