Հասարակական

Կապանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Կապանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կապանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին Ներքին Հանդ բնակավայրից Ծավ տանող ճանապարհին հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Ազատ Հ.-ն, որը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 177-րդ (Գողությունը), 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 34-177 –րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խափանման միջոցը՝ կալանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում