Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում Իրանի ակտիվների ապասառեցումը չեն համարում որպես միակողմանի ժեստ

ԱՄՆ-ում Իրանի ակտիվների ապասառեցումը չեն համարում որպես միակողմանի ժեստ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մայիսի 6-ին իրականությանը չհամապատասխանող Է համարել այն հաղորդումները, թե Վաշինգտոնն Իրանի ակտիվների ապասառեցումը դիտում Է որպես «միակողմանի ժեստ Թեհրանի նկատմամբ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաղորդումները, թե մենք իրանական միջոցների ազատման հնարավորությունը դիտում ենք որպես միակողմանի ժաստ Թեհրանի նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը, ինչը մենք պարզորոշ հասկանալ տվեցինք հրապարկումից առաջ: Ինչպես մենք ասել ենք, ԱՄՆ-ի յուրաքանչյուր Էական քայլ պետք Է լինի այն գործընթացի մասը, որում երկու կողմերը գործողություններ են ձեռնարկում»,- Twitter-ի իր Էջում գրել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

Պետդեպարատամենտի աշխատակիցը չի ճշտել, թե հատկապես ինչ հրապարակման մասին Է խոսքը, սակայն ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով աղբյուներ, հայտնել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմն ուսումնասիրում Է 1 միլիարդ իրանական ակտիվներ ապասառեցնելու հնարավորությունը, որը երկիրը կարող Է օգտագործել հումանիտար նպատակներով: Հեռուստաընկերությունը նշել Է, որ առայժմ պարզ չԷ, թե դա տեղի կունենա արդյոք միակողմանի կարգով: Ըստ որում հեռուստաընկերության աղբյուրները պնդել են, որ, տեսակետներից մեկի համաձայն՝ նման քայլը կարող Է ծառայել Թեհրանի նկատմամբ բարի կամքի օգտակար ժեստ՝ Վիեննայում իրանական միջուկային գործարքի շուրջը բանակցությունների ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]