Հասարակական

Հաշմանդամության 3 խմբի փոխարեն՝ ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան

2 րոպեի ընթերցում

Հաշմանդամության 3 խմբի փոխարեն՝ ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի ուժի մտնելուց հետո հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է վերակառուցվեն՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության և «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ընդունվեց խորհրդարանի մայիսի 5-ի նիստում:

Նախատեսվում է բժշկասոցիալականփորձաքննության համակարգից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի: Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խորը՝ ներկայիս սահմանմամբ հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խմբերի փոխարեն:

Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձ է համարվելու այն անձը, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում:

Կառուցված հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում պետք է վերակառուցվեն՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում