ԿԲ կանխատեսումների համեմատ տնտեսությունն ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում. Գալստյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից արված վերջին կանխատեսման համեմատ տնտեսությունն ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Մի բան ակնհայտ է մեզ համար, որ նախորդ կանխատեսումների համեմատ տնտեսությունն ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում»,- ասաց Գալստյանը:
Մարտ ամսին ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ վերանայել և նվազեցրել են 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը՝ նախկին 2 տոկոսի փոխարեն կանխատեսելով 1.4 տոկոս տնտեսական աճ: