Ղրղզստանը եւ Տաջիկստանն ավարտել են զորքերի հետքաշումը սահմանից
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիշքեկը եւ Դուշանբեն ավարտել են սահմանից իրենց զինվորական ստորաբաժանումները հետ քաշելու գործընթացը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին այդ մաիսն հայտնել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը:
«Կողմերն ավարտել են պետական սահմանի գծից լրացուցիչ ուժերի եւ միջոցների հետքաշումն իրնեց տարածքների խորքը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Սահմնապահ գերատեսչության տվյալներով՝ շարունակվում Է տարածքի զննության համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որի կազմի մեջ են մտնում երկու երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, տարածք, որտեղ ավելի վաղ գտնվում Էին զինվորական ստորաբաժանումներ եւ ռազմական տեխնիկա:
Իրավիճակը սահմանին եւ դրան հարակից շրջաններում ներկայումս «կայուն Է», անցած գիշեր «միջադեպեր եւ փոխհրաձգություններ չեն արձանագրվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում