Հասարակական

Ղրղզստանում երկօրյա սուգ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանում երկօրյա սուգ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանում Տաջիկստանի հետ սահմանին ռազմական հակամարտության հետևանքով մարդկային կորուստների առնչությամբ երկօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, համապատասխան հրամանագիր է ստորագրել նախագահ Սադիր Ժապարովը՝ մայիսի 1-2-ը Ղրղզստանում սգո օրեր հայտարարելով:

Նախագահի հրամանագրում նշվել է, որ ապրիլի 29-30-ը ղրղզա-տաջիկական սահմանին ռազմական հակամարտության հետևանքով մեծաթիվ զոհեր են գրանցվել ինչպես խաղաղ քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինվորականների շրջանում:

Սգո օրերի ընթացքում կխոնարհվեն դրոշները, կդադարեցվեն զվարճացնող հեռուստահաղորդումներն ու մշակութային միջոցառումները: Նախագահականից հայտնել են նաև, որ քայլեր են ձեռնարկվում տուժած ընտանիքներին աջակցություն տրամադրելու նպատակով:

Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սահմանային հակամարտության հետևանքով զոհվել է Ղրղզստանի 31 բնակիչ, տուժել են 120-ը: Զոհերի մեծ մասը քաղաքացիական բնակչությունից են:

Հակամարտության գոտուց տարհանվել է շուրջ 10 հազար բնակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում