1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մուսա լեռան հերոսամարտն՝ ականատեսի աչքերով. կայացավ ֆրանսահայ ծովասպայի հուշագրության շնորհանդեսը

Մուսա լեռան հերոսամարտն՝ ականատեսի աչքերով. կայացավ ֆրանսահայ ծովասպայի հուշագրության շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուսա լեռան հայերի ինքնապաշտպանության, ֆրանսիական նավատորմի ծովայինների կողմից նրանց փրկելու և հայ-ֆրանսիական ընդհանուր հիշողության կարևոր դրվագներ ու մանրամասներ են ներկայացված ֆրանսիական նավատորմի ծովասպա, թարգմանիչ Շառլ-Տիրան Թեքեյանի հուշագրության հիման վրա հրատարակված՝ «Քառամյա պատերազմն Արևելքում, ֆրանս-հայկական գործընկերությունը պատերազմի ընթացքում» երկլեզու՝ հայերեն-ֆրանսերեն, գրքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած շնորհանդեսին, տնօրեն Հարություն Մարությանը բարձր գնահատելով ֆրանսիական նավատորմի ծովասպա, թարգմանիչ Շառլ-Տիրան Թեքեյանի հուշագրության վերահրատարակությունում տեղ գտած տեղեկությունները, շնորհակալություն հայտնեց գրքի ֆրանսերեն և հայերեն տարբերակների հրատարակողներին ու աջակցողներին:

«Գրքում ականատեսի աչքերով ներկայացվում են Մուսա լեռան ինքնապաշտպանության ու ֆրանսիացի ծովայինների օգնությամբ փրկված հայերի վերաբերյալ ուշագրավ մանրամասներ»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ գիրքը հետաքրքրություն է ներկայացնում նաև գիտական հանրության համար: Նրա խոսքով ընթերցանության համար առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև ժամանակի պատմական մի շարք առանձնահատկությունների վերաբերյալ այն ծանոթագրությունները, որոնք հեղինակել է Սարդարապատի թանգարանի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանը:

Հուշագրության հրատարակմանը աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը:

Կարևորելով, Ֆրանսիայի հայազգի ծովային սպայի հուշագրությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը՝ գիրքն արժևորեց հայ-ֆրանսիական խոր արմատներ ունեցող հարաբերությունների հիշողությունն ամրապնդելու և համատեղ առաջ ընթանալու տեսանկյունից:

Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով՝  ականատեսի աչքերով Մուսա լեռան ինքնապաշտպանության ու հայության փրկագործության մասին պատմող հուշագրությունը նաև սկզբնաղբյուր է:

«Այստեղ ճշգրտված են մի շարք դեպքեր ու իրադարձություններ, խորությամբ են վերլուծված ու նշված: Շատ հետաքրքիր փաստեր կան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ-ֆրանսիական գործակցության մասին:»,-ասաց պատմաբանը՝ նշելով, որ չնայած Մուսա լեռան հերոսամարտը շատ դեպքերում ներկայացվում է քառասնօրյա տևողությամբ, սակայն գրքում թվերով ու փաստերով հիմնավորվում է, որ այն տևել է ավելի քան 50 օր:

Հայ-ֆրանսիական ընդհանուր հիշողության կարևոր դրվագ պատմող այս գիրքը լույս է տեսել նաև մուսալեռցիների ժառանգներ Զոհրաբ Թազյանի և Հակոբ Ջամբազյանի աջակցությամբ:

Գրքում` 1919-ին լույս տեսած իր հուշերում ֆրանսիական նավատորմի ծովասպա, թարգմանիչ Շառլ-Տիրան Թեքեյանը, որը հատուկ դեր է խաղացել այս փրկագործության մեջ, պատմում է թուրքական ճիրաններից Մուսա լեռան հայերի փրկության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]