Հասարակական

Օրենքով կկարգավորվեն օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավահարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Օրենքով կկարգավորվեն օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավահարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն մասին հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ: Այս գործընթացը թույլ է տալու ունենալ հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին` առավել արդյունավետ կերպով վերահսկելով գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը»,- ասաց Ղազարյանը:

Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որը լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն է, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում