Հասարակական

Անցյալ տարի կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճվառած շուրջ 227 մլրդ դրամի վնաս

1 րոպեի ընթերցում

Անցյալ տարի կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճվառած շուրջ 227 մլրդ դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020թ. կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ մեր առաջնահերթությունը: 2020-ի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել 1 356 անձ: Կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազը հավելեց, որ ըստ «Համաշխարհային բնակչության գնահատում» միջազգային անկախ կազմակերպության տվյալների՝ 0-100 ինդեքսով սանդղակում հանցագործությունների դեպքերով Հայաստանն ամբողջ աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում