Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զախարովան անդրադարձել է Զարիֆի խոսակցության արտահոսքին

Զախարովան անդրադարձել է Զարիֆի խոսակցության արտահոսքին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և այդ երկրի հետ համագործակցությունը շարունակելու հարցում Մոսկվան կողմնորոշվում է Իրանի պաշտոնական դիրքորոշմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի տնտեսագետ Սայիդ Լիլազի զրույցի արտահոսքի մասին:

«Մենք, ընդհանուր առմամբ, միշտ կենտրոնանում ենք Թեհրանի` բազմիցս արտահայտած պաշտոնական դիրքորոշման վրա», - ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Իրանը բազմաթիվ անգամ է պաշտոնապես շնորհակալություն հայտնել Մոսկվային Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշման համար, հանդես է եկել ՌԴ-ի հետ համագործակցությունը շարունակելու օգտին:

Ապրիլի 25-ին ամերիկյան և իրանական ԶԼՄ-ները Լիլազի և Զարիֆի՝ մարտին կայացած զրույցի ձայնագրությունից մի հատված էին հրապարակել: Զրույցի ընթացքում նրանք քննարկում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի (սպանվել է 2020 թվականին) 2015 թվականի մոսկովյան այցը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն ու միջուկային գործարքի ապագան: Ձայնագրության մեջ Զարիֆն ասում է, որ հենց Սուլեյմանին է մեծ դեր խաղացել երկրի արտաքին քաղաքականության և Մոսկվայի հետ բանակցությունների հարցում։ Զարիֆը քննադատել է Սիրիան ռմբակոծելու համար ռուսական ռազմական ինքնաթիռներին Իրանի վրայով թռչելու թույլտվություն տալու մասին Սուլեյմանիի որոշումը՝ կարծիք հայտնելով, թե գեներալն աշխատել է Մոսկվայի հետ՝ սաբոտաժի ենթարկելու Իրանի միջուկային ծրագրի գործարքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]