Քաղաքականություն

Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը. Փաշինյանի՝ գերիների մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը. Փաշինյանի՝ գերիների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Կազանում կայացած հանդիպմանը կրկին անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը։

«Դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձին։ Եվ ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը այն ջանքերի համար, որոնք ներդրվում են այս հարցը լուծելու համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում