Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Մայիս

 ԱՄՆ-ը պատրաստ Է հրաժարվել Իրանի դեմ խիստ պատժամիջոցներից հանուն միջուկային գործարքի

 ԱՄՆ-ը պատրաստ Է հրաժարվել Իրանի դեմ խիստ պատժամիջոցներից հանուն միջուկային գործարքի

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում Է Իրանի նկատմամբ մի քանի ամենախիստ պատժամիջոցներից գրեթե լիովին հրաժարվելու հնարավորությունը՝ փորձելով վերադառնալ իրանական միջուկային խնդրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ):

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը՝ վկայակոչելով գործող եւ նախկին ամերիկացի պաշտոնյաների:

Գործակալության զրուցակիցները հրաժարվել են նշել կոնկրետ միջոցներ, որոնց չեղարկումը քննարկվում Է, նշելով, որ ԱՄՆ-ը բաց Է միջուկային գործարքի հետ անհամատեղելի բոլոր սահմանափակումների չեղարկման համար:

Associated Press-ի տվյալներով՝ խոսքը կարող Է լինել այսպես կոչված «ոչ միջուկային պատժամիջոցների մասին, որոնք կապված են ահաբեկչության, հրթիռների մշակման եւ մարդու իրավունքների հետ:

Բացի այդ, գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով, կարող են չեղարկվել միջազգային ֆիանանսական համակարգ Իրանի մուտքի սահմանափակումները: Մինչդեռ, գործող պաշտոնյաները նշել են, որ ոչ մի որոշում դեռ չի ընդունվել:

Վիեննայի բանակցություններում արդեն մի քանի շաբաթ Իրանի եւ միջազգային միջնորդների կրճատված «հնգյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ՉԺՀ, Ռուսաստան եւ Ֆրանսիա) փորձագետներն աշխատում են ԳՀՀԾ ԱՄՆ-ի վերադարձի, Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման եւ միջուկային գործարքի շուրջ ընդունված պարտավորությունների լրիվ ծավալով կատարմանը Թեհրանի վերադառնալու սինքրոնացման վրա:

ԱՄՆ-ը, որը ԳՀՀԾ-ից դուրս Էր եկել 2018 թվականի մայիսին, Վիեննայում Իրանի հետ բանակցություններ Է վարում ոչ ուղղակիորեն, այլ միջուկային գործարքի մյուս մասնակիցների միջոցով: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը հայտարարել Է ԳՀՀԾ վերադառնալու պատրաստակամության մասին, եթե Թեհրանը լրիվ ծավալով պահպանի ԳՀՀԾ-ի պայմանները: Իրանն ի պատասխան հայտարարել Է, որ առաջին քայլն ԱՄՆ-ինն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ