Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1770 թ. ապրիլի 29-ին հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկը հասավ Ավստրալիա։

-1882 թ. ապրիլի 29-ին Բեռլինում բացվեց աշխարհում առաջին տրոլեյբուսի գիծը։

-1884 թ. ապրիլի 29-ին Օքսֆորդի համալսարանը թույլատրեց կանանց՝ մասնակցելու քննություններին։

-1897 թ. ապրիլի 29-ին անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմփսոնը Լոնդոնի թագավորական հասարակությանը հայտարարեց իր կողմից էլեկտրոնի հայտնաբերման մասին։

-1970 թ. ապրիլի 29-ին ծնվել է Անդրե Աղասին՝ նախկինում վարկանիշով աշխարհի համար մեկ պրոֆեսիոնալ թենիսիստ։ Աղասին իրանահայ, ասորական եւ ֆրանսիական ծագում ունի։ Հինգ տարեկանում նա արդեն պարապում էր Ջիմի Քոնորսի եւ Ռոսկո Թաների հետ։ Ավելի ուշ Անդրեի հայրը՝ Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ՝ աշխատելով նրա խաղատներից մեկում։ Այդ ընթացքում Անդրե Աղասին դարձրեց իր միջանունը Քըրք։

           

Հիշարժան փաստեր

-Գիտե՞ք, որ տեսականորեն մեր ուղեղն ավելի շատ ինֆորմացիա կարող է տեղավորել իր մեջ, քան 4000 iPhone-ները։

-Մեր ուղեղը կարող է իր մեջ պահպանել շուրջ 2,5 պետաբայթ կամ մոտ 1 միլիոն գիգաբայթ ինֆորմացիա։ Այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան համալսարանի գիտնականները։ Համեմատության համար նշենք, որ եթե մեր ուղեղն աշխատեր հեռուստացույցի թվային ձայնագրող սարքի նման, ապա իր մեջ կտեղավորեր 3 միլիոն ժամ տեւողությամբ հեռուստահաղորդում։ Դուք պետք է ավելի քան 300 տարի անընդմեջ հեռուստացույց դիտեք, որպեսզի օգտագործեք ձեր ողջ հիշողությունը։

-Հիշո՞ւմ եք, թե ինչպես եք արել ձեր առաջին քայլը կամ ինչպիսին էր առաջին օրը մանկապարտեզում։ Մարդկանց մեծ մասը, ամենայն հավանականությամբ, չի հիշում այս ամենը։ Սակայն ո՞ր տարիքում են սկսում անհետանալ մեր հիշողությունները։ Էմորիի համալսարանի հոգեբանները պարզել են, որ 5-7 տարեկան երեխաները հիշում են ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների 60 տոկոսը, իսկ 8-9 տարեկան երեխաներն արդեն ավելի քիչ՝ շուրջ 40 տոկոսը։

-Մարդկանց մոտ 65 տոկոսը վիզուալներ են, այսինքն՝ ինֆորմացիան սովորելու համար այն յուրացնում են աչքերով։ Միեւնույն ժամանակ մենք հիշում ենք մեր լսածի չնչին հատվածը միայն։ Տեսողական տվյալները գումարելով՝ կարելի է մի քանի անգամ ավելացնել յուրացրած ինֆորմացիայի որակը։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]