Քաղաքականություն

Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հարցը

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:

«Գոհունակությամբ արձանագրվել է, որ իրադրությունը մնում է հանգիստ, շարունակվում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման պլանային աշխատանքը: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում ' ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», - ասվում է հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում