Քաղաքականություն

Լիտվայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

1 րոպեի ընթերցում

Լիտվայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

«Մեկնարկել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստանում: Նախարար Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին»,- ասված է գրառման մեջ:

Երևանում տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի առանձնազրույցը: Սպասվում է նաև երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում