Քաղաքականություն

ԱԺ նախագահը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքը

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրությունում:

Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում