Քաղաքականություն

Ցանկանում ենք անցնել ԼՂ ճանաչման ճանապարհով. Ֆրանսիայի Սենատի նախագահ

2 րոպեի ընթերցում

Ցանկանում ենք անցնել ԼՂ ճանաչման ճանապարհով. Ֆրանսիայի Սենատի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահական նստավայրում իր ելույթում Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշեց, որ ցանկանում են անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման, քաղաքական բանակցությունների ճանապարհով, որը կհանգեցնի տևական խաղաղության:

«Մենք տանում ենք այստեղից պատգամ՝ ուղղված Մինսկի խմբի համանախագահներին: Կարծում ենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ և Ֆրանսիան պետք է կարողանան առաջարկել տևական կայուն խաղաղության մի ճանապարհ ղարաբաղյան հարցի հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Ժերար Լարշեն:

Խոսելով Ֆրանսիայի օրենսդիր մարմնի կողմից ընդունված Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի մասին՝ Ժերար Լարշեն նշեց, որ դա լծակ է, որի շուրջ քննարկումներ են տեղի ունենում:

«Ֆրանսիայի Սահմանադրությամբ նախատեսված է, որ գործադիր իշխանությունն է արտաքին քաղաքականությունը վարում և նրանց է պատկանում այդ որոշումը կայացնելը: Իհարկե, ոչ Սենատը ոչ Ազգային ժողովը մի կողմ քաշված չեն մնա այս հարցում: Մենք կարծում ենք, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան համապատասխան պատասխանատվություն է կրում ՌԴ-ի ԱՄՆ-ի հետ միասին: Այն բանաձևը, որն ընդունվեց Սենատում, այնուհետև Ազգային Ժողովում, ցանկանում ենք դրան հաղորդակից դարձնել այլ երկրների խորհրդարաններին: Դա է ճանապարհը»,-ասաց Ֆրանսիայի Սենատի նախագահը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում