Հասարակական

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ապրիլի 24-ին ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Արարողությանը մասնակցել են ՌԴ տարբեր գերատեսչություններում ՀՀ ներկայացուցիչները, դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում