Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սերբիայի շախմատի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սերբիայի շախմատի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Բելգրադի շախմատի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարտիրոսյանն 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը` դառնալով ոսկե մեդալակիր: 7 միավորով երկրորդ տեղում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Շանթ Սարգսյանն է: Եռյակը եզրափակել է Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչը:

Սերբիայի այս միջազգային մրցաշարին տվյալ ենթախմբում ընդհանուր առմամբ մասնակցում էր 10 շախմատիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում