Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտաքին պարտքը կառավարելի է. ՀՀ-ում 2020-ի ճգնաժամային իրավիճակը թվերի մասով համադրելի է զարգացող երկրների հետ

Արտաքին պարտքը կառավարելի է. ՀՀ-ում 2020-ի ճգնաժամային իրավիճակը թվերի 
մասով համադրելի է զարգացող երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020 թվականի բյուջեն եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 560 մլրդ 655 մլն 340.8 հազար դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 894 մլն 647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333 մլրդ 991 մլն 752.6 հազար դրամ: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջանջուղազյանը նշեց, որ 2019-ին համաշխարհային տնտեսության 2,9 տոկոս աճի դեպքում Հայաստանում գրանցվել է 7,6 տոկոսի աճ, ինչը հնարավորություն է տվել վերանայել բյուջեի ծախսային միջոցները: Մասնավորապես, ԿԳՄՍՆ ոլորտում 2019-ին հատկացումներն աճել են շուրջ 11 տոկոսով, առողջապահության ոլորտում՝ 22 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 30 տոկոսով:

«Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2019-ի վերջին կազմում էր 50 տոկոսից ցածր, ինչը թույլ տվեց 2020-ին նոր պարտք ներգրավելու ճանապարհով պահել հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճգնաժամի ժամանակ: Արդյունքում ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ծրագրավորված էր: Սկզբում ունեինք բյուջեի 2,3 տոկոսի չափով սպասվող դեֆիցիտի մեծություն, փաստացի ունեցանք մոտ ՀՆԱ-ի 5,5 տոկոսի դեֆիցիտ: Սա այն գինն է, որ մենք վճարել ենք, որ մեղմենք տնտեսական անկման ազդեցությունը: Պարտքի մակարդակը 2020-ի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսը: Այս պայմաններում պետք է 5 տարում այդ ցուցանիշը նվազեցնել մինչեւ 60 տոկոսի: Սա այն շեմն է, որը աշխարհում համարվում է ռիսկի տեսակետից կառավարելի»,- ընդգծեց Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ զարգացող երկրների համեմատությամբ Հայաստանում 2020 թվականի ճգնաժամային իրավիճակը թվերի մասով համադրելի է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]