Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին կոտրել ամոթալի լռությունն ու ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում

ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին կոտրել ամոթալի լռությունն ու ասել 
ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 107 անդամներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ապրիլի 24-ի հայտարարության մեջ «պարզ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կոնգրեսականները նշել են, որ Բայդենը դեռ Սենատում գտնվելու ժամանակ, ապա արդեն որպես ԱՄՆ փոխնախագահ քաջատեղյակ է այս հարցից: Նրանք հիշեցրել են, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, որպես ԱՄՆ փոխնախագահ, Բայդենը Վաշինգտոնի Մայր տաճարում ներկա էր գտնվել զոհերի հիշատակի արարողությանը:

«Մինչ ողջ աշխարհի առաջնորդները ճանաչում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահը լուռ է մնացել: Մենք միանում ենք ԱՄՆ հայկական հպարտ համայնքին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով ապրիլի 24-ի Ձեր ուղերձում պարզ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Պարոն նախագահ, ինչպես նշել էիք նախորդ տարվա ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ՝ «լռությունը մեղսակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ ԱՄՆ կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար տևեց, և դրա վերջը պետք է գա: Հորդորում ենք Ձեզ հետևողական լինել սեփական հանձնառություններին և ասել ճշմարտությունը»,- հայտարարել են սենատորները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]