Միջազգային

ՌԴ-ն երկարաձգում է երկրում գտնվելու օրինական հիմք չունեցող անձանց ժամանակավոր կացության ժամկետը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն երկարաձգում է երկրում գտնվելու օրինական հիմք չունեցող անձանց ժամանակավոր կացության ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը որոշել է երկարաձգել երկրում գտնվելու օրինական հիմքեր չունեցող անձանց և նրանց ընտանիքների ժամանակավոր կացության ժամկետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

«Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեցող անձանց խորհուրդ է տրվում դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին: Նման քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ որոշում կկայացվի ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգելու, գտնվելու վայրում հաշվառվելու մասին և կձեւակերպվեն համապատասխան թույլատրող փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում