Պատմության հետագծով
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1965 թ. ապրիլի 21-ին ծնվել է Թաթուլ Կրպեյանը՝ ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը (զոհ.՝ 1991 թ.):
-1994 թ. ապրիլի 21-ին մահացել է Էդմոնդ Քեոսայանը՝ հայ նշանավոր կինոռեժիսոր (ծնվ.՝ 1936 թ.):
-Մ. թ. ա. 753 թ. ապրիլի 21-ը համարվում է Հռոմի հիմնադրման օրը:
-1526 թ. ապրիլի 21-ին զորավար Բաբուրը, հաղթանակ տանելով Հնդկաստանում, հիմնադրեց Մեծ Մոնղոլների կայսրությունը:
-1910 թ. ապրիլի 21-ին մահացել է Մարկ Տվենը՝ ամերիկացի ճանաչված գրող, նաեւ ասույթների հեղինակ («Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը»), (ծնվ.՝ 1835 թ.):
-1913 թ. ապրիլի 21-ին ջուր իջեցվեց «Աքվիտանիա» շոգենավը: Այն միակ շոգենավն է, որ մասնակցել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներին:
-1915 թ. ապրիլի 21-ին ծնվել է Էնթոնի Քուինը՝ ծագումով մեքսիկացի ամերիկյան դերասան (մահ.՝ 2001 թ.):
-1926 թ. ապրիլի 21-ին ծնվել է Եղիսաբեթ II-ը՝ Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին:
-1954 թ. ապրիլի 21-ին ԽՍՀՄ-ը սկսեց անդամակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
-1960 թ. ապրիլի 21-ին Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվեց Բրազիլիա քաղաք:
Հիշարժան փաստեր
-ԱՄՆ-ի դպրոցներում ընդունված է ծննդյան տարեդարձը նշել նաեւ կես տարին լրանալու ժամանակ, որպեսզի այն աշակերտները, որոնց ծննդյան օրը համընկնում է արձակուրդների հետ, կարողանան նշել իրենց տոնն ընկերների հետ:
Անգլիայի թագուհին անձամբ է շնորհավորում այն հոբելյարներին, ում 80, 90 եւ 100-ամյակն է: Առհասարակ, բրիտանացիները մեծ պատասխանատվությամբ են մոտենում ծննդյան տոներին՝ հրավիրատոմսեր ուղարկելով հյուրերին մոտ 2 ամիս առաջ: Հատուկ ուշադրություն է դարձվում գուշակություններին, եւ տոնախմբություններին անգամ գուշակ է հրավիրվում:
-«Happy Birthday to You» երգը տարեկան 2 միլիոն դոլարի եկամուտ է բերում այն ընկերությանը, որին պատկանում են երգի հեղինակային իրավունքները: Իհարկե, ընկերների հետ այս երգը երգելն արգելված չէ, սակայն չի կարելի կոմերցիոն նպատակով այն օգտագործել ֆիլմերում եւ անգամ բացիկների վրա:
-Երբ ծննդյան օրը եւ լրացող տարիների թիվը համընկնում են (օրինակ՝ ապրիլի 13-ին դառնում եք 13 տարեկան), այդ օրը կոչվում է շամպայնե կամ ոսկյա տարեդարձ:
-22 անձից բաղկացած խմբում 50 տոկոս հավանականությամբ 2 հոգու ծննդյան օրը կհամընկնի, 55 հոգանոց խմբում համընկնելու հավանականությունը կկազմի 99 տոկոս: Վիճակագրությունը պնդում է, որ մարդկանց 10 տոկոսը ծնվել է օգոստոսին:
-Ամենից հաճախ ծննդյան տոներ են հանդիպում հոկտեմբերի 5-ին, ամենահազվադեպը՝ մայիսի 22-ին:
-Մինչեւ 19-րդ դարը ծննդյան տոն կազմակերպում էին միայն մեծահասակները: Այնուհետեւ տոնն սկսեց տարածվել նաեւ փոքրիկների շրջանում, ու գերմանացիներն անգամ հատուկ տերմին ստեղծեցին՝ kinderfeste (մանկական տոնախմբություն):
Մ. Ա.