Հասարակական

Ավագանին համաձայնություն տվեց «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը

2 րոպեի ընթերցում

Ավագանին համաձայնություն տվեց «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին որոշեց համաձայնություն տալ Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշախտակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

«Երևանի քաղաքապետարանը 2014 թվականի սեպտեմեբերի 9-ից միացել է ԵՄ «Քաղաքապետերների դաշնագիր» նախաձեռնությանը, որով պարտավորություն էր ստանձնել իր լիազորությունների շրջանակներում մինչև 2020 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 20 տոկոսով և նպաստել քաղաքային տնտեսության զարգացմանը: Երևան քաղաքի ավագանու տվյալ որոշման նախագծով համաձայնություն է տրվում միանալու «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը, որով Երևանը ստանձնում է մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 30%-ով կրճատելու և Երևանի կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության շնորհիվ դիմադրողականության բարձրացման պարտավորություններ: Դաշնագրին միանալուց հետո կվերանայվի ԿԷԶԳԾ-ն և կնախատեսվեն նոր կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված բնապահապանական միջոցառումներ»,- նշեց Նազարյանը:

Հաշվի առնելով Դաշնագրին Երևանի միացած լինելու հանգամանքը, ԵՄ կողմից հաստատվել է 8 մլն եվրո դրամաշնորհ նոր աղբավայրի կառուցման համար, տրամադրվել է 1 մլն եվրո դրամաշնորհ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացման համար:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ «32 կողմ» ձայնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում