Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեւան քաղաքում ընդլայնվում է լուսավորության ցանցը

Սեւան քաղաքում ընդլայնվում է լուսավորության ցանցը

ԳԱՎԱՌ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարնանային Սեւանում մաքրության աշխատանքներին ու փոսային նորոգման ու ճաքալցման աշխատանքներին զուգահեռ ընթանում են լուսավորության ցանցի ընդլայնման, լուսատուների փոխարինման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,   դեռեւս անցած տարի համայնքային բյուջեի միջոցներով` շուրջ 5.720.000 դրամի չափով, իրականացվել են համայնքի տարբեր փողոցների եւ բակային հատվածների գիշերային լուսավորության ցանցի կառուցման եւ LED լամպերի տեղադրման աշխատանքներ: Պայմանավորված պատերազմական իրավիճակով ու հետպատերազմյան խնդիրներով` 2020 թվականին  նախատեսված աշխատանքների մի բաղադրիչը տեղափոխվել է  2021 թվական, ինչի արդյունքում էլ  արդեն իրողություն է Գոմաձոր թաղամասի գիշերային լուսավորության ցանցի շահագործումը: Տեղադրվել է 34 լուսատու, 1 կլիոմետր երկարությամբ լուսավորության ցանց է կառուցվել։
«Աշխատանքներն իրականացվել են համայնքային բյուջեի միջոցներով, հատկացվել է 5.158.000 դրամ: Ընթացիկ տարում եւս նախատեսված է լուսավորության ցանցի կառուցման, ընդլայնման LED լամպերի տեղադրման գործընթաց, որի իրականացմամբ Սեւան համայնքում երեկոներն ու գիշերներն կլինեն լուսավոր, փողոցներն ու բակերը կդառնան ապահով, մարդկանց շարժն ու ավտոմեքենաների երթեւեկը` անվտանգ:
Միաժամանակ LED լամպերի տեղադրմամբ եւ փոխարինմամբ համայնքային բյուջեի խնայողություններն այս ոլորտում տեսանելի կլինեն»,-նշեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]