1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում

Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, մենահամերգով կներկայանա Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մենք գալիս ենք Հայաստան: Շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել Երևանում կայանալիք մեր առաջին համերգին: Սեր, սեր»,-ասվում է խմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության տեքստում:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]