Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հուլիս

«Հայաստան» հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը. Փաշինյան

«Հայաստան» հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքից մինչև 2018 թվականն արվել է 289 միլիոն դոլարի նվիրատվություն, 2018 թվականից հետո հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վայոց ձորի Զառիթափ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դա համարելով նաև իշխանության նկատմամբ սփյուռքի վստահության ապացույց:

«Ոմանք ուզում են ասել, թե երրորդ հանրապետության պատմության մեջ սփյուռքի հետ հարաբերությունները լավ են եղել, այս իշխանության օրոք հարաբերությունները վատացել են: Այս հարցի մասին էլ կարող ենք թվերով խոսել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին: «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքից մինչև 2018 թվականն արվել է 289 միլիոն դոլարի նվիրատվություն: 2018 թվականից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար: «Իհարկե, դրա զգալի մասը, մեծ մասը 44-օրյա պատերազմի ընթացքում: Բայց նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամը հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը: Եվ սա ինչի՞ մասին է վկայում. որ իշխանությանը չվստահեին՝ այդ միջոցները չէին նվիրաբերի հիմնադրամին»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ փորձեցին նաև կասկածի տակ դնել, թե ինչքանով է հիմնադրամի միջոցներն արդյունավետ ծախսվել, սակայն դա էլ չի ստացվել: ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ Արցախում ավելի քան 100 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագրեր են իրականացնելու: «Սա նշանակում է, որ այս մի ծրագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի մեծ կամ նույնպիսի ծրագիր է իրականացնելու, քան նախկինում Արցախում իրականացված բոլոր ծրագրերը միասին վերցրած»,-ասաց Փաշինյանն ու սա շատ կարևոր արձանագրում համարեց:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]