Տարածաշրջանային

Ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է

1 րոպեի ընթերցում

Ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Բայրամով Իլքին Բայրամօղլուն, ով անհետ կորածների որոնողական աշխատանքների ժամանակ ապրիլի 3-ին պայթել էր ականի վրա, ապրիլի 16-ին մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի շրջանի` Ադրբեջանի օկուպացրած Մատաղիս գյուղի տարածքում:

Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին: Հայտարարվել էր այդ օրը, ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով ժամը 01:00-ին) ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում