Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երկու ծանրագույն սթրեսի պարագայում մեզ հաջողվեց ապահովել ֆինանսական կայունությունը. փոխվարչապետ

Երկու ծանրագույն սթրեսի պարագայում մեզ հաջողվեց ապահովել ֆինանսական 
կայունությունը. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընգծեց, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է 2020 թ. ընթացքում կորոնավիրուսի և պատերազմի պայմաններում ապահովել երկրի ֆինանսական կայունությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց Ազգային ժողովում, «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկուցման քննարկման եզրափակիչ ելույթում:

«Եկեք արձանագրենք, որ մեզ հաջողվեց երկու ծանրագույն սթրեսների պարագայում մակրոկայունությունը, ֆինանսական կայունությունն ապահովել, և ասել, որ այդ ռիսկերը մեր երկրից հեռու են եղել 2020 թ. ընթացքում, նշանակում է որևէ բան չասել: Ուզում եմ անկեղծ լինել՝ բավական մոտեցել էինք այդ ռիսկերին, այդ ռիսկերը շատ մեծ են, բայց ես հիմա արդեն կարող եմ վստահ ասել, որ մեզ հաջողվեց կառավարել դրանք և խուսափել բավականին լուրջ ու ծանր հետևանքներից»,- ասաց Գրիգորյանը:

ՀՀ ազգային ժողովն ավարտեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկուցման քննարկումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am