Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Մատվիենկոն Հայաստանում բաց և ժողովրդավար խորհրդարանական ընտրությունների հույս է հայտնել

Մատվիենկոն Հայաստանում բաց և ժողովրդավար խորհրդարանական ընտրությունների 
հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ակնկալում է, որ խորհրդարանականները մոտ ժամանակներս կկարողանան վերադառնալ Հայաստանի խորհրդարանի հետ նորմալ փոխգործակցության, ինչը խաթարվել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Մատվիենկոն ասել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

«Միջխորհրդարանական երկխոսությունը շարունակվում է: Իհարկե, համավարակն իր շտկումները մտցրեց: Ծրագրվածներից ամեն բան չէ, որ հաջողվեց լիակատար ծավալով կյանքի կոչել: Սակայն կարծում եմ, որ հիմա՝ համավարակի հետ կապված իրավիճակի կայունացմանը զուգահեռ կկարողանանք հետ բերել բաց թողնվածն ու վերադառնալ խորհրդարանների միջև նորմալ, ռիթմիկ փոխգործակցության»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Մատվիենկոն:

Նա նկատել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ակտիվորեն համագործակցել են համավարակի ընթացքում և դրանից դուրս են եկել բավական քիչ կորուստներով՝ ի տարբերություն այլ երկրների: «Հայաստանն առաջիններից էր, որ ստացավ ռուսական պատվաստանյութերը, որոնք արդեն իրենք իրենց երաշխավորել են»,- նշել է Դաշնային խորհրդի նախագահը: Նա հիշեցրել է, որ 60-ից ավելի երկրներ գնել կամ գրանցել են ռուսական պատվաստանյութերը:

Մատվիենկոն կարևորագույն քաղաքական իրադարձություն է որակել առաջիկայում Հայաստանում ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Հուսով ենք, որ չնայած բոլոր դժվարություններին՝ ընտրությունները կլինեն բաց, ժողովրդավարական և թույլ կտան կայունացնել սոցիալական իրադրությունը Հայաստանում»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am