Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում հրամայական է Հայաստանի շահը

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` տրանսպորտային կապերի ապաշրջափակման 
հարցում հրամայական է Հայաստանի շահը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներում միանշանակ հրամայաբար հաշվի կառնվեն Հայաստանի շահերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին:

«Սյունիքով անցնելիք ճանապարհը, որը պետք է կապի Նախիջևանը Ադրբեջանին, ո՞ր տարածքով է անցնելու: Կա՞ ռազմավարություն, որ այդ տարածքը, որով անցնելու է ճանապարհը, մեր քաղաքացիների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացնի»,-հարցրեց Գրիգորյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ կոմունիկացիաների վերաբացման հետ կապված տեղի են ունենում քննարկումներ, ձևավորվել է աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ: «Որոշակի պայմանավորվածություններ այդ ուղղությամբ ձեռք չեն բերվել, կան տարբերականեր: Եվ ադրբեջանական կողմն ունի առաջարկներ, նկատառումներ, և մենք ունենք առաջարկներ ու նկատառումներ, և ռուսական կողմն ունի: Եվ այդ նկատառումների շուրջ մենք կփորձենք դուրս բերել ինչ-որ մի ընդհանուր լուծում, ընդհանուր տեսլական: Բայց մի բան կարող եմ ասել, որ այդ որոշումների կայացման ընթացքում ՀՀ շահերը պետք է և հրամայաբար հաշվի կառնվեն: Մեր խնդիրը ոչ միայն այն է, որ պետք է ճանապարհ տանք, այլ նաև մեր խնդիրն այն է, որ մենք պետք է ճանապարհ ունենանք»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ մարտահրավերները կան և միշտ էլ եղել են, վերջին 30 տարվա ընթացքում մարտահավերները չեն փոխվել, գուցե այդ մարտահրավերների ֆիզիկական պարամետրերն են փոխվել, բայց մեծ հաշվով այդ մարտահրավերները կան: Վարչապետը շեշտեց. «Պետք է մաքսիմալ ջանք գործադրենք, որ կարողանանք դուրս բերել կառուցողական և պոզիտիվ արդյունքներ: Իհարկե կան անվտանգային, տնտեսական, ենթակառուցվածքային խնդիրներ: Եվ այդ ամբողջ խնդիրների փաթեթը քննարկվում է եռակողմ ֆորմատով»:

Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանը կփորձի ամեն ինչ անել, որ կոմունիկացները չբացվեն, սակայն հայկական կողմը, նրա վստահեցմամբ, այդ հարցում լինելու է մասքսիմալ կառուցողական:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեսքի 9-րդ կետով նշված է՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am