Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկեց «Հիշատակի այգի» նախաձեռնությանը՝ նվիրված Մեծ Հայրենականի զոհերին  

Գյումրիում մեկնարկեց «Հիշատակի այգի» նախաձեռնությանը՝ նվիրված Մեծ 
Հայրենականի զոհերին

 

ԳՅՈՒՄՐԻ, 14 ԱՊԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամլիրի տարածքում ապրիլի 14-ին մեկնարկեց «Հիշատակի այգի» նախաձեռնությունը՝ նվիրված Մեծ հայրենականի զոհերին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս ակցիան մեկնարկել է մարտի 18-ին Ռուսաստանի հարավում, իսկ մարտի 28-ին արդեն այն դարձել է միջազգային։ Ակցիային  միացել է  նաև Հայաստանը: «27 միլիոն ծառ ի հիշատակ Մեծ հայրենականի 27 միլիոն զոհերի» նախաձեռնությունը դեռ նախորդ տարի  կար, բայց քանի որ համավարակը խանգարեց այդ ակցիան ավելի մասշտաբային անցկացնելուն, ունեցանք միայն հեռավար  #СадПамятиДома հեշթեգով
ակցիան՝ ապահովելով 27 միլիոն թիվը, բայց այս տարի արդեն որոշեցինք ակցիան  արդեն մեծամասշտաբ անցկացնել»- տեղեկացրեց «Հաղթանակի կամավորներ» միջազգային շարժման ներկայացուցիչ Մարիամ Հովսեփյանը՝ նշելով, որ Հայստանը միջազգային այս ակցիային միացած երկրորդ պետությունն է եղել՝ էստաֆետն ստանալով Ղրղզստանից և փոխանցելով Մոլդովային:

Ակցիայի շրջանակում Գյումրիում և Վանաձորում տնկվեց 160 ծառ՝ կեչիներ և արոսենիներ:

Նշենք, որ ՌԴ-ում ակցիան սկիզբ է առել Նովոռոսիյսկ քաղաքում, որտեղ ծառատունկը ի պատիվ մեր հայերնակից Հունան Ավետիսյանի էր:

Գյումրիում ակցիային միացել էին նաև 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորնեը, կամավորներ, դպրոցականներ:

Ծառատունկն իրականացվեց «Վոլոնտյորի պոբեդի» շարժման և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]